Իմ երազանքների սենյակը

Իմ երազանքների սենյակը այսպիսինն է։ Այն նարնջագույն է, առաստաղին նկարված են աստղեր։ Վարագույրը դեղին գույնի է, սեյնակումս կա գրապահարան,գրասեղան, աթոռ-ճոճարան և իհարկե իմ գեղեցիկ է։

Իմ երկու ընկերուհիները

Ես ունեմ երկու մոտ ընկերուհի։ Մեկի անունը  Գայանե է,  մյուսի անունը՝ Անահիտ Է։  Գայանեն մի քիչ փափուկ, խուճուճ մազերով, շագանակագույն աչքերով ու շատ սիրուն աղջիկ է։ Ես Գայանեին սիրում եմ այն բանի համար, որ նա շատ բարի և կամեցող է։Նա գեղեցիկ է կատակասեր, մի քիչ   ամաչկոտ,  նվիրված։

Անահիտը նիհար,կարճ մազերով, կանաչավուն աչքերով աղջիկ է։Նա շատ նվիրված, հետաքրքրասեր, բարի և գեղեցիկ է։Անահիտը և Գայանեն շատ են սիրում մաթեմատիկա։ Ես սիրում եմ նրանց հետ ընկերություն անել,  խաղալ, զրուցել, մենք մի քիչ խելառ բայց իրար սիրող ընկերուհիներ ենք։ Երբեմն վիճում ենք, բայց շատ շուտ հաշտվում ենք։