Սուրբ Հովհաննես մատուռ

Ամառային արձակուրդներին ես գնացել էի Սուրբ Հովհաննես մատուռը։ Մատուռը գտնվում է Հարթագյուղում, տարիներ առաջ այն երեք անգամ այրվել է, սակայն գյուղացիների ջանքերով վերականգնվել է։ Այնտես կան բազմաթիվ խաչքարեր։ Ես հեշտությամբ հաղթահարեցի դժվար ճանապարհը։ Ինձ համար սկիզբը ավելի բարդ էր, քան վերջը։ Ես համարյա առանց կանգնելու բարձրացա մատուռ։ Իջնելուց ավելի բարդ էր, սակայն ես բարեհաջող հասա տեղ։